Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիրաբուժություն

Վիրահատությունից առաջ անհրաժեշտ 6 քայլ. news.am

Վիրահատությունից առաջ անհրաժեշտ 6 քայլ. news.am

Միջին վիճակագրական ամերիկացուն կյանքի ընթացքում մոտ 9 վիրահատություն են կատարում: Դրանց արդյունքները կախված են ինչպես վիրաբույժի հմտությունից ու հետվիրահատական ընթացքից, այնպես էլ հիվանդի վիճակից եւ նրանից, թե ինչպես է նա նախապատրաստվել վիրահատությանը:

 

«Պատկերացրեք, որ վիրահատությունը սպորտային իրադարձություն է: Եթե Դուք մարզիկ եք, խաղադաշտ դուրս չեք գա՝ առանց նախապես մարզվելու: Նույնը պետք է լինի նաեւ վիրահատության դեպքում: Վիրահատությունը սթրես է օրգանիզմի համար և պետք է նախապատրաստել դրան», - նշում է վիրաբույժ Ջամալ Բալոքսը Հյուսթոնի Kelsey-Seybold Clinic:

 

Որոշ դեպքերում հիվանդները պարզապես չեն հասցնում նախապատրաստվել վիրահատությանը, սակայն, եթե Ձեզ վիրահատություն է սպասվում եւ դեռեւս բավականաչափ ժամանակ կա, ահա 6 քայլ, որոնք կարելի է ձեռնարկել.

 

1. Թողեք ծխելը: Գիտնականները պնդում են, որ ծխելը բարձրացնում է կաթվածի հավանականությունը վիրահատության ընթացքում եւ դրանից հետո, ինչպես նաեւ բարդացնում է վիրահատական կտրվածքների ապաքինումը:

 

2. Անպայման պատմեք բժշկին, թե ինչ դեղեր եք ընդունում: Որոշ դեղամիջոցներ կարող են նպաստել կտրվածքների լավանալուն, իսկ որոշները՝ փոխազդել անեսթեզիոլոգի օգտագործած դեղերի հետ:

 

3. Համոզվեք, որ վիտամինների պակաս չունեք: A, E եւ C վիտամինները անհրաժեշտ են վերքերի շուտափույթ ապաքինման եւ օրգանիզմի վերականգնման համար:

 

4. Վերահսկեք քրոնիկ հիվանդությունը՝ դիաբետը, երիկամային հիվանդությունները կամ բարձր զարկերակային ճնշումը, որպեսզի ավելորդ խնդիրներ չստեղծեն վիրահատության ընթացքում եւ դրանից հետո:

 

5. Զգույշ եղեք ալկոհոլից: Հարցրեք բժշկին, կարելի է արդյոք ալկոհոլ օգտագործել վիրահատությունից առաջ:

 

6. Ոտքով զբոսնեք: Վիրաբույժ Մարկ Օրրինգերը University of Michigan-ից նշում է, որ վիրահատում է միայն այն հիվանդներին, ովքեր ի վիճակի են առնվազն մեկ միլ անցնել ոտքով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. kp.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ